Ներքին 3 տարի առաջ - 21:33 18-09-2023

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Հանդիպումը կայացել է ՄԱԿ Գլխավոր ասմաբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյա փոխգործակցության միջոցով ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով:

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ակտիվ կյանքի կոչումը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որի կազմում Էստոնիան ունի անմիջական մասնակցություն:

Ի շարունակություն օգոստոսին երկու նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի արգեկափակումը խախտում է ոչ միայն Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները: Ընդգծվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքի արգելափակման վերացման, իսկ ընդհանուր խաղաղության գործընթացի արդյունավետության համատեքստում՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի