Ներքին 3 տարի առաջ - 21:30 15-09-2023

Գորիսում մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնակի աճել է. կատարվել է 200 երեխայի ընդունելություն

Նոր ուսումնական տարում Գորիս համայնքում և բնակավայրերում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն ավարտվել է երեխաների ընդունելությունը։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Գորիս համայնքի մանկապարտեզներում կատարվել է թվով 100 երեխայի ընդունելություն, իսկ այս տարի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնակի աճել է. կատարվել է 200 երեխայի ընդունելություն: Երեխաների թվի աճը պայմանավորված է նաև վերանորոգված մանկապարտեզներում ավելացված նոր խմբերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը․

«Այժմ Գորիսի համայնքապետարանը կազմակերպում է մանկապարտեզների ավագ և միջին խմբերի սաների համար գրենական պիտույքների գնման գործընթացը։

Սննդի գնման գործընթացը ևս պատշաճ կազմակերպված է: Համայնքապետարանը հետևողական է մատուցվող ծառայությունների որակի բարելավման հարցում»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից