Մամուլ 3 տարի առաջ - 09:55 15-09-2023

Իշխանությունը շուկայում իր մարդկանց է տալիս արտոնություններ. Ի՞նչ ունեցվածք ունի Արմեն Կոտոլյանը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում ապրանքաշրջանառության և շուկայի քաոսային վիճակը, ըստ տնտեսագետների, համապատասխան մարմինների անգործության հետևանք է։ Հենց այդ մարմիններից մեկը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Հայկական շուկայի նվազ վաճառքի պատճառով և 20-30 տնտեսվարողի շնորհիվ փակվեց Wildberries-ի՝ ռուսական տարբերակով պատվերների հնարավորությունը։

Ըստ որոշ վերլուծությունների՝ շուկան որոշ ժամանակ կմնա կայուն, և գուցե բավարար չափով ապրանքաշրջանառություն չլինի, ինչը կնվազեցնի պահանջարկը և, հնարավոր է, առաջացնի գնանկում։ Շուկայում առկա հաջորդ խնդիրը վառելիքի գների կտրուկ աճն է, որը տեսչական մարմինը ևս չի վերահսկում։ Բենզինի, գազի և հեղուկ գազի գները վերջին երկու օրերին աճել են: Ըստ տնտեսագետների՝ դրա պատճառը իշխանության հովանավորչության տակ գտնվող անձանց ազդեցությունն է շուկայում, իսկ հենց այդ իշխանությունը իր մարդկանց է տալիս շուկայում արտոնություններ։ Սրանք եզրակացություններ են, որոնք անում են տնտեսագետները և տնտեսվարողները, սակայն ոչ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կամ ՏՄՊՊՀ-ն։

Այսպիսով, ո՞վ է ղեկավարում այս տեսչական մարմինը, և ի՞նչ ունեցվածք ունի նա. կառույցը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Կոտոլյանը հայտարարագրել է 2 հողամաս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նա հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված բնակարան և ավտոկայանատեղի։ Նա տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ըստ երևույթին, ծառայողական մեքենա է շահագործում։ Նրա հանձնված և վերադարձված փոխառությունները կազմում են 13 մլն 496 հազար դրամ։

Կոտոլյանը, որպես թանկարժեք իր, որի արժեքը 4 միլիոն է կամ գերազանցում է դրան, հայտարարագրել է ժամացույց, որը ժառանգություն է, իսկ արժեքը նշված չէ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 826 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ։ Արմեն Կոտոլյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 836 հազար դրամ։ Տարեկան եկամուտներից 13 մլն 669 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 612 հազարը աշխատանքի վարձատրություն է Երևանի քաղաքապետարանից, 388 հազար դրամը՝ որպես այլ եկամուտ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, 445 հազարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից է՝ որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմում է 9 մլն 883 հազար դրամ։

Կոտոլյանի՝ վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 6 մլն 831 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգմանը հատկացրել է 10 մլն 200 հազար դրամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կոտոլյանի հետ համատեղ բնակվող Ռուզաննա Կոտոլյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 հողին ամրակցված անշարժ գույք, որոնք համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2021 թվականին, և 1 միանձնյա սեփականությամբ բնակարան։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 297 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3 մլն 550 հազար դրամ, որից 2 մլն 550 հազարը աշխատանքի վարձատրություն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից (որտեղ Արմեն Կոտոլյանը նախկինում աշխատել է որպես առաջատար ինժեներ), իսկ 178 հազար դրամը Ռուսաստանից ստացված կենսաթոշակային ֆոնդն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները