Արտաքին 3 տարի առաջ - 18:49 14-09-2023

Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է

Թուրքիայի տարածքում գտնվող և տեղի բնակիչների կողմից «ծով» կոչվող Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է կլիմայի փոփոխության ու երաշտի պատճառով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Արբանյակային պատկերներում արտացոլված են նաև լճի ափերին տեղի ունեցած փոփոխությունները, որտեղ դարերով ձևավորվել են միկրոբիալիտներ, անցյալում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ ընկած պատմական կառույցներն ու բնակելի տարածքները:

Այս տարվա հուլիս ամսվա արբանյակային նկարներում, որոնք Վանի Յուզունջու Յըլի համալսարանից Մուստաֆա Աքքուշը համեմատել է NASA Landsat-ի և Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-2 արբանյակի պատկերների հետ 2 տարի առաջ արված, որտեղ երևում է, որ շատ վայրեր, որոնք նախկինում ջրի տակ էին, վերածվել են ցամաքի։

Արբանյակային պատկերների գնահատման ժամանակ Աքքուշն ասել է, որ քարտեզի վրա Վանա լճի ձևը որոշ շրջաններում փոխվել է երաշտի պատճառով։ Նշելով, որ փոփոխությունը հստակ երևում է նախորդ տարիների արբանյակային պատկերները ներկայիս արբանյակային պատկերների հետ համեմատելով, նա հայտարարեց, որ 10-15 քառակուսի կիլոմետր տարածքը ցամաքի է վերածվել։

Աքքուշը հայտարարել է, որ տեղումների նվազման և սեզոնային նորմայից բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ գտնվող լիճն օրեցօր ավելի ու ավելի շատ ջուր է կորցնում։ Լճի շուրջը մոտ 3 մլն մարդ է ապրում և լճի էկոհամակարգը լուրջ վտանգի տակ է։

Դրանից բացի՝ Վանա լճի ափամերձ հատվածի նահանջը և ջրաճահճային տարածքների կրճատումն ազդում են նաև չվող թռչունների սնման և բազմացման տարածքների վրա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում