Մամուլ 2 տարի առաջ - 08:45 14-09-2023

«Հայաքվեն» հետամուտ է լինելու, որ ավագանու ընտրությունների արդյունքները որոշվեն քաղաքացիների ձայներով․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ղեկավար շտաբը որոշել է իր կազմակերպչական ռեսուրսներով և հանրային վստահությամբ ապահովել Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությունը: Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ գործող իշխանությունը մեծ ջանքեր է գործադրել՝ փորձելով այս ընտրությունները ներկայացնել որպես սեփական վստահության քվե, հիմա արդեն ակնհայտ է, որ այդպես չի լինի: «Համարում ենք, որ, որպես քաղաքացիական նախաձեռնություն, մեր ջանքերը պետք է գործադրենք, որ քաղաքացու ձայնը հնարավորինս լսելի և որոշիչ լինի մեր երկրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Չալաբյանը:

Ընդգծում է՝ իշխանությունը ձևավորվել է 2021 թ.-ին ընտրությունների արդյունքում և ունի սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում: «Դա հանգեցրել է նրան, որ նա երկրում իրականացրել է համատարած իշխանազավթում, զավթել է և շարունակում է զավթել բոլոր հնարավոր պաշտոնները, դատավորի տեղ է ազատվում, հերթական կամակատարի է նշանակում և այլն: Համապետական նոր ընտրությունները տեղի են ունենալու երեք տարի հետո: Այդ միջակայքում տեղի ունեցող ցանկացած հնարավորության դեպքում պետք է օգնենք, որ քաղաքացիների ձայնը, եթե այն էապես տարբերվում է գործող իշխանության ձայնից, լսելի դառնա: Համապետական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրությունները երկրորդ ամենամեծ ընտրությունն է երկրում»,-հավելում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ որևէ ընտրություն չի կարող ապաքաղաքական լինել, քաղաքականությունն ընտրություններով է որոշվում:

Չալաբյանը նշում է՝ քաղաքացիներից շատերի շրջանում կա այն մտայնությունը, որ ինչ էլ անեն, նույնն է լինելու, իրենցից որևէ բան կախված չէ, իշխանություններն ընտրությունները կկեղծեն և այլն: «Ուզում ենք մեր քաղաքացիներին վստահեցնել, որ այդպես չէ: Եկեք և ձեր խղճին համապատասխան քվեարկեք, իսկ մենք հետամուտ կլինենք, որ ձայները ճիշտ հաշվարկվեն, և ընտրությունների արդյունքները որոշվեն քաղաքացիների ձայներով, ոչ թե որևէ մեկի պարտադրանքով»,-եզրափակում է Ավետիք Չալաբյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»