Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:52 13-09-2023

23 տարի անց Գառնիկս վերածնվեց. զոհված զինվորի մայր

Երեկ Գյումրիի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սառնաղբյուրցի Գառնիկ Խաչատրյանի եղբայրը՝ 3 կգ, 54 սմ հասակով, ճիշտ նույն քաշով և հասակով, ինչ եղբայրը։ Նորածնին դարձյալ Գառնիկ են անվանակոչել՝ ի պատիվ պատերազմում զոհված հերոս եղբոր։

43-ամյա Հերմինե Մնացականյանը 23 տարի անց նորից մայրացավ, բայց այս անգամ լրիվ այլ զգացողությամբ։

«Բառերով չեմ կարող նկարագրել, իմ տղեն վերածնվեց... 23 տարի անց ինձ համար դժվար էր նորից մայրանալու որոշում կայացնելը, բայց ընտանիքս ասաց, որ անպայման պիտի երեխան ծնվի, որ Գառնիկս վերածնվի։ Բժիշկներն էլ շատ օգնեցին, Պտղաբերության ազգային կենտրոնի բժիշկները մեզ հետ հավասար պայքարում էին... Այստեղի բժիշկներն էլ շատ հոգատար էին, հետս հավասար հուզվում էին, ուրախանում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախյան պատերազմում զոհված Գառնիկ Խաչատրյանի մայրը՝ Հերմինե Մնացականյանը։

Սառնաղբյուրցի կինն ասում է, որ պատերազմից հետո կարևոր է, որ ծնունդները շատ լինեն։

«Ես մեր գյուղի զոհված զինվորների ծնողներին ասել եմ, որ գիտեք պետությունը զոհված զինվորների ծնողներին աջակցում է, որ նրանք նորից հղիանան։ Մի քանի հոգի կտրուկ հրաժարվեցին, Հերմինեն լավ էր տրամադրված։ Ես իրեն ուղարկեցի Պտղաբերության կենտրոն, այնտեղ կատարվեց արտամարմնային բեղմնավորում, լայնածավալ հետազոտություններ են իրականացվել։ Ամեն ինչ շատ լավ ստացվեց, մենք ուզում էինք երեխայի սեռը իմանալ, բայց մինչև 20 շաբաթականը բալիկը այնպիսի դիրք էր ընդունում, որ սեռը ցույց չէր տալիս, բայց Հերմինեի համար միևնույնն էր՝ ինքը աղջիկ կունենար, թե տղա։ Պատասխանատվությունը շատ մեծ էր, արվել էր ամեն ինչ՝ հնարավորը և անհնարը»,-պատմում է Գյումրիի ծննդատան գինեկոլոգ Արմինե Սարգսյանը, ով ամբողջ հղիության ընթացքում հսկել է տիկին Հերմինեին։

«Ամբողջ բուժանձնակազմի կողմից էր սպասված բալիկ, 3D սկանավորումը անելուց, ես այդ նկարը նմանեցրի Հերմինեի տղային... Ես ու բժշկուհի Իսահակյանը հուզվեցինք։ Երբ արդեն երեխայի սեռը իմացանք, Հերմինեն ուրիշ տրամադրվածություն ուներ... Կատարվեց կեսարյան հատում, համ պտղի դիրքից ելնելով, համ էլ 23 տարի առաջ էր ծննդաբերել»,-նշեց Արմինե Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի