Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:35 13-09-2023

ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց 1 տարի առաջ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը

2022 թվականի այս օրն Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նիստում այս մասին հիշեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ»,- նշեց Սիմոնյանը:

Նա առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակ։

ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց 1 տարի առաջ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը։

Ամենից շատ դիտված