Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:15 12-09-2023

Այդ դուք կարող եք միմյանց դեմ հանել ու թշնամացնել հայ մարդկանց, ոչ թե ընդդիմությունը․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին թիրախավորելով, ոմանք հույս ունեն, որ ընդդիմության պայքարը կարող են ներկայացնել որպես օրենքից դուրս հնչող կոչեր:

Հանգստացեք, պրոիշխանական (այսինքն` հակահայկական) աղջիկներ և հակառակը: Ընդդիմությունը երբեք ու երբեք այնպիսի քայլերի չի գնացել, որը կարող է խաթարել մեր վտանգված երկրի ներքին կայունությունը: Դուք ձեր արշինով մի չափեք մյուսներին:

Դուք որ հասցրել եք հեղել հազարավոր երիտասարդ մարդկանց արյուն և խեղել հազարավոր ճակատագրեր, դեռ չի նշանակում, որ բոլորն են ձեր պես: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայի անվտանգությունն ու համերաշխությունը:

Այդ դուք կարող եք միմյանց դեմ հանել ու թշնամացնել հայ մարդկանց, ոչ թե ընդդիմությունը:

Այդ դուք կարող եք անտերության մատնել երկիրը, 120.000 մեր հայրենակիցներին, և անամոթաբար արդարանալ, ոչ թե ընդդիմությունը:

Այդ ձեր սրտերն էին փառավորվում տարիներ առաջ, երբ Երևանի կենտրոնում զանգվածային բախումբերով միտինգներ էիք կառավարում:

Այդ դուք էիք պատերին տալիս, ասֆալտին փռում, դավադրական մուրճով քարոզարշավներ անում, դատարաններ շրջափակում և վերջապես մեր ժողովրդի արյուն- քրտինքով ձեռքբերած հաղթանակները թշնամուն նվիրում, ոչ թե ընդդիմությունը:

Հանեք ձեր ներքաղաքաքական վախի ակնոցները և մի պղտորեք մարդկանց հոգիները ձեր շինծու տեղեկատվական արշավներով:
Հանդարտվե´ք, նիկոլիզմի մունետիկներ,ամեն բան լա´վ է լինելու: Մեր պետության հավիտենականության և հայկական Արցախի համար մենք պայքարելու ենք:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են