Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:02 12-09-2023

Ակնհայտ է՝ Էրդողանը Փաշինյանին հստակ ուղերձ է տվել

Շուրջ մեկ քսանամյակ տարածաշրջանում, Արցախյան բանակցություններում Թուրքիան զրկված էր որեւէ միջամտություն, բանակցությունների ընթացքի վրա զադելու հնարավորությունից։ Ցավոք, այս իշխանության ապաշնորհ դիվանագիտության արդյունքում երկրը դարձրել են անկարող ու Անկարային թույլ են տվել ոչ միայն միջամտելու բոլոր հարցերում, այլեւս թելադրելու, Հայաստանին պարտադրելու խաղի կանոները։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երեկ կմկմալով Հանրային հեռուստատեսության եթերում Փաշինյանը փորձում էր լղոզել Էրդողանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը։

Ընդհանրական ձեւակերպումների տակ հստակ կար ուղերձ՝ Թուրքիան որոշիչ դեր է խաղում, թե ինչպիսին կլինի Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունը։ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը, ադրբեջանա-թուրքական ագրեսիվ, ձղաձիգ արձագանք-սպառնալիքներից հետո՝ Փաշինյանի շտապողականությունը Անկարայի հետ խոսելու, Արցախի նախագահին չշնորհավորել ու «գավառական» խոսույթով խուսանավելու փաստերը վկայում են՝ գործ ունենք ադրբեջանա-թուրքական սպառնալիքի ու ճնշումների հետ։

Նախօրեին Փաշինյանը շարունակեց նույն իր քաղաքական գիծը՝ բացառապես ադրբեջանական թեզերով, առանց հայկական դիվանագիտության անցնող 30 տարիների հիմնավոր փաստարկներից գեթ մեկն օգտագործելով, «չքմեղանալ» եւ նորից ու նորից պնդել, թե Արցախը միշտ էլ դիտվել է Ադրբեջանի կազմում։

Միայն մի քանի փաստ, թե ինչպիսի ազատ Արցախ ենք ունեցել, աշխարհն ինչպես է նրա հետ հարաբերվել տարիներ շարունակ, ու ինչ ավեր գործեց փաշինյանական իշխանությունը»,- ասաց Մանուկյանը և ներկայացրեց փաստերը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են