Ներքին 2 տարի առաջ - 19:18 12-09-2023

ՄԻՊ-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և փոխդեսպան Սաբինա Նովակովային։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը Չեխիայի Հանրապետության հետ՝ ընդգծելով, որ նման հանդիպումների արդյունքում էլ ավելի են ամրապնդվում գործակցության հնարավոր ուղղությունների նախանշումը և շարունակականության ապահովումը։

Անահիտ Մանասյանը հայտնել է, որ արտաքին անվտանգային խնդիրների օրըստօրե խորացմամբ պայմանավորված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքն էլ ավելի է բարդանում. այս համատեքստում Պաշտպանը ներկայացրել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները, աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նշված խնդիրների հասցեագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված գործնական և օրենսդրական խնդիրներ:

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության, կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերելի հարցերին։

Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է իրավագիտակից հասարակությունում իրավական նիհիլիզմի միջավայրի վերացմանն ուղղված քայլերի իրականացման կարևորությունը՝ ընդգծելով, որ ցանկացած իրավական խնդրի հանգուցալուծմանը պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել։

Իր հերթին դեսպան Պետր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա փոխգործակցությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի