Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:01 11-09-2023

Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման. ՔՊ-ական պատգամավոր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայատարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը՝ անդրառանալով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, այն դեպքում, երբ բոլոր գերտերությունների ղեկավարների հետ խոսել է։

«Պատճառն այն է, որ արդեն մի քանի անգամ մեր երկրի դեմ էսկալացիա է տեղի ունեցել: Մենք դիմել ենք։ Ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը: Ասել են, որ դրանք սահմանային կռիվներ են: Արդեն իմաստ չկա իրենց դիմելու, անիմաստ է զանգելը»,-ասաց ՔՊ-ի պատգամավորը: Անդրադառնալով նրան, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ նիստում եղել է պայմանավորվածություն ՀՀ-ում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու մասին, բայց վերջին պահին հայ գործընկերները չեղարկել են, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Բոլոր ժամանկներում էլ Լավրովն ինչ-որ բան ասել է, իր ասածը չենք վերցնում որպես հիմք և ընդունում: Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման»:

Պատգամավորի խոսքով Լավրովը երբեք հայանպաստ ծրագրեր չի ներկայացրել. «Ռուսաստանը միշտ մեր տեղը որոշել է, մեր տեղը մտածել է, մեզ ասել է՝ ուր պետք է գնանք, ում հետ պետք է ընկերություն անենք, ում հետ՝ չանենք։

Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, բայց նաև պետք է փնտրենք բարեկամներ: Մինչև հիմա մենք միշտ մեր հույսը դրել ենք Ռուսաստանի վրա: Ռուսաստանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ կամ պետք է լինի Ռուսաստանը, կամ Թուրքիան: Այսպես է դրված եղել մեր առջև: Մենք միշտ որոշել ենք Ռուսաստանը և նվիրվել ենք Ռուսաստանին մինչև վերջ, բայց վերջապես ուրիշ երկրներ էլ կան։ Մենք հիմա սկսում ենք բարեկումություն անել Հնդկաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Եվրոպական երկրների հետ, նաև Իրանի հետ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան զորավարժություններին, որոնք դժգոհություն են առաջացրել Ռուսաստանում, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Դուք մտածում եք նրա մասին, թե ռուսները ոնց կմտածեն մեր մասին, ինչ կանեն: Մենք ենք որոշում ում հետ զորավարժություն անենք, նրա հետ էլ անում ենք, ով ինչ կմտածի, թող մտածի: Եթե մենք ասում ենք, որ ուզում ենք ԱՄՆ-ի հետ զորավարժություն անել, բարեկամություն անել Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ, իրենք ինչո՞ւ են ծանր տանում: Թող իրենք իրենց երկրի մասինմտածեն: Իրենք որ ում հետ ուզում բարեկամություն են անում, մենք երբևիցե խառնվե՞լ ենք իրենց գործերին»:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը