Ներքին 3 տարի առաջ - 12:00 11-09-2023

Տիգրան Ավինյանի սպառնալիքը պոլիկլինիկաներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը շարունակում է ակտիվ քարոզարշավը,որի ընթացքումբազմաթիվ խոստումներ է տալիս երևանցիներին։1

Նախորդ շաբաթ երևանյան բակերից մեկումլրագորղների հետ զրույցումԱվինյանն ասել էր, թե քաղաքացիները հիմնականում ի՞նչ խնդիրներ բարձրաձայնում։

«Երևանցիները շատ բաներ են ասել։ Ասել են՝ բարկարգեք մեր բոլոր բակերը, ասել են՝ սարքեք ֆուտբոլի դաշտեր, ասել են՝ ամբողջապես հիմնանորոգեք Երևանքաղաքի բոլոր մանկապարտեզները, դպրոցները, պոլիկլինիկաները։ Մենք ասում ենք, որ 5 տարվա ընթացքում այդ ամբողջ ենթակառուցվածքը հիմնանորոգվելու է։ Երևան քաղաքումայլևսչենք ունենալու մանկապարտեզ, որը հիմնանորոգված չէ, չենք ունենալու պոլիկլինիկա, որը հիմնանորոգված չէ․․․»,- հայտարարել էր Տիգրան Ավինյանը։

Բնակիչները «Չենք ունենալու պոլիկլինիկա, որը հիմնանորոգված չէ․․․» ասելով, հասկանում են, որ բոլոր պոլիկլինիկաները պետք է գործեն ավելի լավ պայմաններով, սակայն, հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, մտահոգված են, որ կարող է՝ նորից օպտիմալացման անվան տակ նոր պոլիկլինիկաներն փակվեն, շենքերը վաճառվեն։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին 2022 թվականի մայիսին որոշում էր կայացրել, որի համաձայն մայրաքաղաքի ենթակայության ներքո գտնվող «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունները կվերակազմակերպվեն՝ միանալով «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը, «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, և «Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիանա «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:
Ստացվում է, որ իշխանությունները պոլիկիլինակների թիվը կրճատում են, շենքերը՝ ըստ երևույթին ավագանու որոշմամբ կվաճառեն, անունն էլ կդնեն, որ բոլոր պոլիկլինիկաները հիմնանորոգել են։

Ի դեպ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները բազմիցս հայտարարել են, որ սա սխալ որոշում է, շենքերի օպտիմալացումը հանգեցրել է մի շարք խնդիրների,այդ թվում՝ հերթերի, քանի որ մի շենքում այցելելու են մի քանի թաղամասի բնակիչներ։

Բացի այդ պոլիկլինիկաները միշտ եղել են թաղային տրամաբանությամբ, որ մարդիկ ոտքով գնան, իսկ օպտիմալացման հետևանքով դա խախտվում է, և տարեցները ստիպված են լինելու մեծ ճանապարհ անցնել, տրանսպորտից օգտվել, որպեսզի կարողանան ստուգում անցնել։

Թե օպտիմալացումից հետո ՔՊ-ն ի՞նչ է անելու հատկապես Երևանի կենտրոնում գտնվող պոլիկլինիկաների շենքերը, դժվար չէ կռահել։ Տպավորություն է, որ Տիգրան Ավինյանը սպառնում է պոլիկլինիկաներին։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից