Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:23 11-09-2023

Ամեն օր տուգանեք, ավելի շատ տուգանեք․ Տիգրան Ավինյան

Այս նախընտրական շրջանում ակնհայտորեն Երևանում փորձեր են կատարվում ժամանակն օգտագործել տարբեր ձեղնահարկերի, կրպակների, ինքնակամ այլ տեսակի շինություններ կառուցելու համար և ես ուզում եմ հասկանալ՝ ինչպիսին է մեր արձագանքը։ Կարծում եմ՝ մեր արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ, այսինքն ոչ թե միայն պետք է կասեցվի դա, այլ պետք է քանդենք ու շուտ: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության մեկնարկին նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը տեղեկացրեց, որ օգոստոսի ընթացքում Երևանում իրականացվել է քանդման 31 աշխատանք, որոնցից 8-ը շատ կարևոր են Երևանի համար. «Դրանք բենզալցակայաններն են Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում: Թումանյան 39 հասցեում կառուցված վերնահարկը ամբողջությամբ ապամոնտաժվել է օգոստոս ամսվա վերջում: Ուզում եմ տեղեկացնել, որ հենց այս պահի դրությամբ Արամի 60 հասցեում սկսում ենք քանդման աշխատանքները: Հիշեցնեմ, որ հունիսի 3-ին անօրինական կառույց էր իրականացվել Եղիշե Չարենցի տուն թանգարան համարվող շենքի վերնահարկում: Հունիսի 4-ին մեր վարչության կողմից կազմվել է արձանագրություն: Տվյալ ժամանակհատվածում համատիրությունը դիմել է արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին: Նախորդ ուրբաթ ստացվել է եզրակացությունը, ինչը հավաստում է, որ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման, ինչպես նաև հանրային վտանգ է պարունակում երրորդ մարդկանց համար: Այսօր առավոտից արդեն աշխատակիցները տեղում են, տեխնիկան նույնպես և մեկնարկում են վերնահարկի քանդման աշխատանքները»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը հանձնարարեց ուշադրություն սևեռել մի քանի այլ դեպքերի վրա ևս․ «Մասնավորապես, Մաշտոցի 47 հասցեում, ենթադրում եմ դուք ևս այդ ահազանգից տեղյակ եք»: Ասատրյանը տեղեկացրեց, որ դրա հետ կապված արձանագրություն է կազմվել, տվյալ բնակիչը պարտավորվել է ինքնուրույն քանդել շինությունը, որի համար 1-2 օր ժամանակ են տրամադրել:

Ավինյանն արձագանքեց. «Մարդ, ով այս շրջանն օգտագործում է արագ-արագ վերնահարկ կառուցելու համար, անվստահելի մարդ է, իր հետ պայմանավորվել պետք չի, պետք է քանդել: Ես չեմ հավատում էդ մարդուն և իր խոստումներին: Եթե մարդը այս շրջանն օգտագործում է, որ այլանդակի մեր շենքերից մեկը, ինքը չի կարա ազնիվ մարդ լինի և իր խոսքի տեր մարդ լինի: Հետևապես գնացեք, հետևեք և քանդեք ինքնուրույն»:

Յակով Ասատրյանը խոստացավ, որ հենց այսօր միջոցներ կձեռնարկեն:

Ավինյանն էլ հավելեց․ «Չնայած նախկինում ընդունված է եղել նախընտրական շրջանում քիչ տուգանվել, ես հակառակը, հորդորում եմ ավել տուգանել բոլոր խախտումների դեպքերով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տարբեր սուբյեկտներ այս շրջանն օգտագործում են տարբեր ապօրինություններ իրականացնելու համար: Բոլոր այն դեպքերում, անկախ նրանից, որ նախընտրական շրջան է, երբ կա քաղաքաշինական նորմերի խախտում, երբ չկան ցանցերը, որի մասին արդեն կես տարի խոսում ենք, ամեն օր տուգանեք: Գնացեք և տուգանեք, Ազատության պողոտայում շինարարության կահավորումը պատշաճ չէ, մի քանի անգամ եմ ասել, այլևս չեմ ուզում կրկնել: Պարտադիր կգնաք և կտուգանեք»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել