Ադրբեջանի օկուպացիոն բանակի զինծառայող է պայթել ականի վրա
copy image url

Ադրբեջանի օկուպացիոն բանակի զինծառայող է պայթել ականի վրա

Արտաքին 1 տարի առաջ - 17:04 10-09-2023
Ադրբեջանի օկուպացիոն բանակի զինծառայող է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Նշվում է, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 13:30-ի սահմաններում հակահետևակային ականի վրա պայթել է ադրբեջանցի զինծառայող Էմինով Խայամ Մախալօղլուն։

Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողն անմիջապես տեղափոխվել է ռազմաբժշկական հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկայումս այդ տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։

Ամենից շատ դիտված