Ներքին 2 տարի առաջ - 14:00 09-09-2023

Գարիկ Գալեյանը 2 ամսով կալանավորվեց․ նա կտեղափոխվի ՔԿՀ

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարկ Գալեյանը, 2 ամսով կալանավորվեց։ Նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը քչառաջ լրատվամիջոցների հետ զրույցւոմ հայտնեց, որ Գակեյանին տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ։

«Գարիկ Գալեյանը ուներ պատժի և կալանավորման կրմանը խոչընդոտող 3 հիվանդություններ, որոնք սահմանված են կառավարության որոշմամբ, նման պարագայում, այս հիվանդությունների պարագայում անձի նկատմամբ կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է»,- ասաց փաստաբանը, ապա հավելեց որ դատարանի որոշումը կբողոքարկեն:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գարիկ Գալեյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գարիկ Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից