Ներքին 3 տարի առաջ - 10:34 09-09-2023

Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են գյուղացու մեծ թվով ոչխարների ու գառների. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մասրիկ գյուղի տներից մեկում գայլերը հոշոտել են ոչխարների:

Պարզվել է, որ գայլերը հոշոտել են Փոքր Մասրիկ բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի բնակիչ 30- ամյա Հովհաննես Մեժյանի անասնագոմում գտնվող ոչխարները:

Ընդհանուր առմամբ 10-ին հոշոտել են, իսկ 3-ին՝ վնասել: Անասնագոմում եղել են մոտ 30 գլուխ ոչխար ու գառներ: Թե ո՞վ է փոխհատուցելու գյուղացու կրած վնասը, հայտնի չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին