Ներքին 2 տարի առաջ - 10:06 09-09-2023

Շնորհակալություն պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Շնորհակալություն Հայաստանի Պետական պահպանության ծառայության եւ Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։
Շնորհակալություն նաեւ Մոլդովայի Պետական անվտանգույթան եւ պահպանության ծառայությանը։
Կիեւ հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնեւ օդային ճանապարհը, Քիշնեւ-Կիեւ ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ։

Լուսանկարը՝ Ուկրաինա-Մոլդովա սահմանին»։

Հատկանշական է, որ Հայաստանի Պետական պահպանության ծառայության աշխատակիցները պատերազմի մեջ գտնվող երկրում Աննա Հակոբյանին ուղեկցում են սպիտակ վերնաշապիկներով և կոստյումներով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից