Ներքին 3 տարի առաջ - 20:33 08-09-2023

Հերոսների մասին ֆիլմաշարերում Հ1-ը Արցախը հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական տարածք է ներկայացնում

2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ 3 տարի է անցել։ Արդյոք Կառավարությունը ի դեմս ԿԳՄՍ նախարարության քայլեր ձեռնարկե՞լ են պատերազմի մասին ֆիլմ նկարահանել, ներկայացնել հերոսական դրվագները։

Այս հարցերի պատասխանը ստանալու համար Oragir.News-ը գրավոր հարցումներ է ուղարկել ԿԳՄ նախարարություն, ինչպես նաև հարկատուների գումարներից վարձատրվող Հանրային հեռուստաընկերություն, հարցրել՝ արդյոք պատրաստվո՞ւմ են պատերազմի մասին ֆիլմ նկարահանել, քննարկումներ եղե՞լ են այս թեմայի վերաբերյալ, թե՞ ոչ։

ԿԳՄՍՆ-ից դեռ չեն արձագանքել հարցմանը, իսկ ահա Հանրային հեռուստաընկերությունից հայտնել են․

«Հանրային հեռուստաընկերությունը տարբեր ձևաչափերով մշտապես անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցներին:

«Առավոտ լուսո» հաղորդման շրջանակում նկարահանվել է «Մեր հերոսները» խորագրով ռեպորտաժների շարք, որը ներկայացրել է 44-օրյա պատերազմի զոհերի կյանքի պատմությունը:

Հանրային հեռուստաընկերությունը 2021 թվականի աշնանային և 2022 թվականի գարնանային եթերաշրջաններում նկարահանել է «Իմ բաժին պատերազմը» վավերագրական ֆիլմաշարը, որը ներկայացրել է 44-օրյա պատերազմի մասնակիցների պայքարի պատմությունը: Իսկ «Նվիրյալները» հաղորդաշարն այժմ էլ շարունակում է իր թողարկումներում անդրադառնալ 44-օրյա պատերազմի մասնակիցներին:

Հանրային հեռուստաընկերությունը նոր հաղորդաշարերի և ֆիլմերի մասին մշտապես տեղեկացնում է հեռուստաեթերում և սոցիալական մեդիայի էջերում»։

Հիմա հարց է առաջանում՝ հերոսների մասին ֆիլմաշարերն արդյոք համաձայնեցվա՞ծ են ԿԳՄՍՆ-ի հետ, թե՞ ոչ։ Ինչպես է Հ1-ը ներկայացնում արցախյան այն տարածքները, որի համար հազարավոր տղաներ զոհվեցին, բայց ՀՀ իշխանությունը ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Ըստ Հ1-ի՝ դրանք հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական տարածքներ էին, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։

Ըստ Հանրային հեռուստաընկերության՝ տղաները կռվել են հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական հողում։ Հայկական Հադրութը, Շուշին, օկուպացված մյուս քաղաքներն ու գյուղերը արդյո՞ք Հանրային հեռուստաընկերության տնօրինությունը համարում է հայկական տարածքներ․․․

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան