Ներքին 3 տարի առաջ - 20:25 08-09-2023

​​​​​​​ՄԻՊ-ը քննարկել է զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների հարցերը

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Պաշտպանի հաստատությունում քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ քննակվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել արդիական խնդիրները:

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:

«Այսօր խնդիրները շատ են և բազմազան: Այս համատեքստում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նպատակները նույնն են` չնայած գործունեության կառուցակարգերի տարբերություններին: Հենց սա է առաջին պատճառը, որ կարևորում եմ այս ձևաչափով համագործակցությունը: Խնդիրների մասին պետք է անընդհատ բարձրաձայնել, իսկ դրանց լուծման ուղղությամբ պետք է համակարգային և անընդհատ աշխատանք իրականացնել, որպեսզի արդյունք գրանցվի», - ասել է Պաշտպանը:

Իր հերթին Նաիրա Սուլթանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման անցկացման պատրաստակամության համար և շեշտել դեմ առ դեմ քննարկման և շարունակական համագործակցության կարևորությունը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների, ներառյալ՝ կյանքի իրավունքի պաշտպանությանը, խտրականության դեմ պայքարին, կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության կողմից բռնության կիրառման խնդրին, խնամքի կենտրոններում մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի, դրանց առնչույթամբ արձանագրված խնդիրներին և հասցեագրման ուղիներին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ։

Հանդիպման ավարտին նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման ձևաչափով հանդիպումներ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան