Ներքին 2 տարի առաջ - 11:47 08-09-2023

Տհաճ հոտի աղբյուրը ՀԱԷԿ-ի մաքրման կայանը չէ․ պարզաբանում

Օրեր առաջ Oragir.News-ը նյութ էր հրապարակել՝ գրելով Արմավիրի գյուղերի սանիտարահիգիենիկ սարսափելի պայմանների մասին․ Մեծամոր քաղաքի ատոմակայանը դարձել է մղձավանջ Արմավիրի մարզի բնակիչների համար։ Մասնավորապես, ատոմակայանի կեղտաջրերի մաքրման կայանում, որը գտնվում է Զարթոնք գյուղի մոտակայքում, որևէ մաքրման աշխատանքներ չեն կատարվում։ Արդյունքում կոյուղաջրերի հոտը խեղդում է գյուղը, այնքան, որ մարդիկ գիշերներն անգամ չեն քնում և շնչահեղձ են լինում։

Նյութի վերաբերյալ ՀԱԷԿ- մեզ տրամադրել է պարզաբանում, որը ներայացնում ենք ստորև․

«ORAGIR.NEWS կայքը օրերս «Գիշերը հոտից չենք կարողանում քնել.խոլերայի վտանգ Արմավիրի գյուղերում» վերնագրով նյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել մի շարք անճշտություններ։ Հրապարակման համաձայն՝ Արմավիրի մարզի մի քանի գյուղերում զգացվող խիստ տհաճ հոտի աղբյուրը Հայկական ԱԷԿ-ի մաքրման կայանն է, սակայն հարկ ենք համարում պարզաբանել, որ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի մաքրման կայանը տեղակայված է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի վարչական տարածքում, զբաղեցնելով շուրջ 1․2 հա տարածք, գտնվելով գյուղից մոտ 1,8 կմ հեռավորության վրա /տեղանքի նկարագիրը կցվում է/։ Մաքրման կայանում մշտական հերթափոխով աշխատում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ։ ՀԱԷԿ-ի տարածքից կոյուղաջրերի հոսքը մոտ 7-8 կմ հեռավորության վրա գտնվող մաքրման կայան կազմակերպված է 500 մմ տրամագծով փակ կոյուղատարերով։ Բուն մաքրման կայանում, օգտագործելով աերոտենկի և մեթանտենկի տեխնոլոգիան, ապահովվում է արտանետվող ջրի նորմալացված մաքրությունը (ըստ БПК5 և ХПК չափանիշների), որը բացառում է գարշահոտի արտահոսք:

Հարկ է արձանագրել, որ ՀԱԷԿ-ի շահագործման ողջ ժամանակահատվածում շրջակա միջավայրի վրա ՀԱԷԿ-ի ազդեցության բոլոր ցուցանիշները մնում են թույլատրելի սահմաններում: Այս արդյունքները ներառվում են ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ պարբերական հաշվետվություններում, որոնք ներկայացվում են ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, Տարածքային կառավարման և ենթակառույցների նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, ոլորտը համակարգող տեսչական մարմիններին, իսկ անհրաժեշտությա դեպքում նաև բնապահպանական հասարակական կազմակերպություններին։ Այդ հաշվետվությունները գնահատվում են դրական նաև համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից:

Հրապարակման հեղինակի կողմից ներկայացվածը ոչ թե Հայկական ԱԷԿ-ի մաքրման կայանն է, այլ Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի բաց ջրատարը»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան