Ներքին 3 տարի առաջ - 23:15 07-09-2023

Երևանում թիվ 32 երթուղու ավտոբուսը բախվել է BMW X5-ի, Mercedes-ի, 2 Ford Transit-ի, կոտրել է կանգառն ու մեծ թվով գազի հաշվիչները․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «14-ի կռուգում», Zhongtong մակնիշի թիվ 32 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել 2 Ford Transit մակնշի ավտոմեքենաների, ապա նորից առաջ ընթացել, կոտրել տրասնպորտի համար նախատեսված կանգառը և բախվել BMW X5 և Mercedes մակնիշի ավտմեքենաների, բնակելի շենքի երկաթե ճաղավանդակների և բնակիչների համար փողոցում տեղադրված գազի հաշվիչ ցուցիչներին՝ կոտրելով այն ևս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է ուժեղ գազի արտահոսք, քանի որ գազախողովակը կոտրվել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ավտոբուսի մեջ չի եղել: Ըստ նրա գործընկերների՝ ավտոբուսը կանգնեցրել է և իջել է, որպեսզի իր բնական կարիքները հոգա և այդ պահին ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել դեղին Ford-ին, ապա սպիտակ Ford-ին ու եթե բախումը դեղինին չլիներ, հնարավոր է ավելի խոշոր և ծանր հետևանքներ ունենար վթարը:

Այս պահին գազամատակարարումը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել, որպեսզի խնդիրը կարճ ժամանակում լուծեն, բնակիչներն էլ դիմում էին վարչական շրջանի ղեկավար Ա. Հովակիմյանին՝ խնդրելով, որպեսզի միջոցներ ձեռնարկեն գազի հաշվիչները նշված վայրից ավելի անվտանգ վայր տեղափոխելու համար, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նշված հատվածում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի