Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:48 07-09-2023

Արթուր Չախոյանը ՔՊ նախընտրական շտաբում քաղաքացիների տվյալներով ցուցակներ է գտել

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառում անելով․

«ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵԼ ՄԻՆՉԵւ ՎԵՐՋ

Ինչի համար մտա ՔՊ գրասենյակ

Ու թե ինչ պարզվեց

Կարճ ասած՝ իմ զանգով ոստիկանները եկան, երկուսի մոտ էլ երկու տեսախցիկները անջատված էին...

(դե բնականաբար էդպես էլ պետք է լիներ)

Ոստիկանը փակ դռների ետևում տարածքի սեփականատիրոջ հետ խոսելուց հետո, օրենքի պահանջ ներկայացնելով դուրս հրավիրեց ինձ տարածքից, ինչից մոտավոր 2 րոպե անց ձերբակալեցին անհիմն պահանջով:

Հասկացաք չէ? զանգել էի ցուցակագրման վերաբերյալ, եկան ինձ ձերբակալեցին:

Ոստիկանները ՔՊ շտաբի տարածքից դուրս էին եկել...

Որպեսզի ցուցակները չփոխարինվեն, կամ չանհայտանան ոստիկանները պահարանը չէին պլոմբել...

Ի դեպ ՔՊ անդամին առաջարկել էի ցույց տալ պահարանում թաքցրած թղթերը, եթե ամեն ինչ արդար է...

ՀՐԱԺԱՐՎԵՑ ցույց տալ

Էսքանից հետո դե բնականաբար ասելու են, որ դա անօրինական ցուցակագրման ցանկեր չէին։

Հիմա ինչ, դուրս եկավ, որ ինձ ձերբակալեցին որովհետեւ ոստիկանությո՞ւն էի ահազանգել ՔՊ գրասենյակի ցուցակագրման համար։

Եթե տեսնեմ ՔՊ գրասենյակի մոտ մարդ են սպանում, չեմ զանգի ոստիկանություն, թե չէ կգան ինձ կձերբակալեն։

Ամբողջական տեսահոլովակի տեւողությունը շատ երկար է, դրա համար մոնտաժել եմ, և թողնել կարևոր հատվածները։

ԲՈԼՈՐ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՆ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների