Ներքին 3 տարի առաջ - 21:37 07-09-2023

Զինված ուժերը պայմա­նագրային զինծառայողներով համալրելու վերաբերյալ քննարկում կանցկացվի Կապանում

Կապանի համայնքապետարանը հաղորդում է․

«Հարգելի՛ կապանցիներ,

Զինված ուժերը պայմա­նագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումար­տակում զինվորական ծառա­յության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխա­տանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտո­նու­թյուն­ները և ծառայու­թյանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպա­տակով՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 16։00–ին, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ պաշտպա­­­նության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրա­յին զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ շահագրգիռ անձանց առաջարկում ենք մասնակցել հանդիպմանը»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան