Ուղիղ եթեր

Հրաման չկա, մի՛ խփեք․ Սիրակը՝ 44-օրյային մասնակցելու, վիրավորվելու և կարգից զրկվելու մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:03 07-09-2023
2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Սիրակ Գևորգյանը ընդամենը 1 ամսվա ծառայող էր, երբ կռիվը սկսվեց։

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Սիրակ Գևորգյանը ծառայության է անցել Արցախում՝ Ասկերանում, սակայն մարտական գործողություններին մասնակցելու համար մեկնել են Ակնա։

Սիրակը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմի մասին իրենց դեռ սեպտեմբերի 25-ին էին տեղեկացրել։

«Սեպտեմբերի 25-ին գնդին տագնապ տվեցին և շարահրապարակում ասացին՝ 2 օրից պատերազմ է սկսվելու, սա 90-ականների կռիվը չի լինելու, հեշտ չի լինելու։ Ասացին՝ պատրաստ եղեք, մի զանգեք տուն, այդ մասին ասեք, թող գա օրը, ձերոնք կիմանան։ Մոտ 40 րոպե գնդի հրամանտարը խոսեց կռվի մասին, թե ինչեր են մեզ սպասվում, մեկը կորչելու է, զոհվելու է, վիրավորվելու է, մեկից ընդհանրապես տեղեկություն չի լինելու․․․

Սեպտեմբերի 27-ին ես շուտ էի արթնացել, որ պատրաստվեի, 7։18 արկերը եկան, ընկան ճաշարանի վրա․․․

Նորմալ է, որ մասնակցում էինք կռվին, բայց նորմալ չէր, երբ թուրքը գալիս է վրադ, բայց ասում են՝ հրաման չկա, մի խփեք,ասում են՝ մտեք բուններդ, դա ի՞նչ արտահայտություն է։ Իրենք սնարյադ էին գցում մեզ վրա, ասում էին՝ դուք մի ուղարկեք, հրաման չկա։ Դա փաստացի նշանակում է, որ հողերը հանձնած է եղել»,- պատմեց Սիրակը։

Հոկտեմբերի 27-ին Սիրակը ուսի շրջանում վրավորում է ստանում և մինչ օրս բուժումը շարունակում է տարբեր բուժհաստատություններում։ Ասում է՝ սկզբում 2-րդ կարգ են տվել, բայց բոլորովին վերջերս այն փոխել են 3-րդ կարգ, ինչի հետ պատերազմի մասնակիցը համաձայն չէ, քանի որ ձեռքը դեռ լիարժեք չի ապաքինվել․

«Հոկտեմբերի 27-ին արկի բեկորից վիրավորվել եմ։ Ուսի խաղի մոտից ձեռքս կտրվել էր, ճկույթի հաստության կաշի և ջիլ էր պահել, հետ են հավաքել։

Հաշմանդամության խումբ ունեցել եմ 2021 թվականին, այն ժամանակ տվել են 5 միլիոն դրամ, հետո 2022 թվականին նորից անցել եմ բժշկական հետազոտություն, որի ժամանակ ասացին՝ տղա՛ս, դու լիովին առողջ ես։ Եթե ես առողջ եմ, ինչո՞ւ իմ ձեռքը լիարժեք չի աշխատում։ Միայն իմը չէ, շատ ընկերներ ունեմ, որ ոտքը կամ ձեռք կտրած է, բայց կարգը կտրում են, իջեցնում են։ Ո՞վ է որոշում, որ ոտքը կտրած մարդն առողջ է։ Իրենց նպատակն այն է, որ նորից 5 միլիոն դրամ չտան, գոհ եմ, մի տվեք, բայց իմ ձեռքն իդեալական սարքեք, մյուս տղայի կտրած ոտքը հետ տվեք․․․»,- ասաց պատերազմի մասնակիցը։

Սիրակը չի կարողանում մոռանալ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հիվադասենյակում բուժում ստացող տղաներից մեկը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել․

«Այդ վիրավոր տղան գիշերը 3-ին ասաց՝ Սիրակ, մեր Նիկոլը հանձնել է հողերը, պայմանագիրը ստորագրել է, Շուշին էլ հանձնել են։ Գիշերը 3-ին այդ լուրը լսողը չեմ կարծում, որ հանգիստ կտաներ․․․»։

Ի՞նչ երազանք ունես․ հարցրիքն Սիրակին․

«Իմ երազանքն է, որ կանգուն երկիր, լավ Հայաստան լինի ու լավ ղեկավարներ։ Փառք Աստծո, նշանվել եմ, երազաքներիցս մեկն էլ դա է, որ ամուսնանամ, երեխաներ ունենամ, կապ չունի՝ տղա-աղջիկ, կարևորը երկրին պիտանի մարդ լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ