Ներքին 2 տարի առաջ - 17:30 07-09-2023

Աննա Հակոբյանը 3-րդ տիկինն է, ոչ թե 1-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Աննա Հակոբյանի այցը Ուկրաինա կրկին քննարկումների առիթ է հանդիսացել։

Սոցիալական ցանցերում օգտատերերը քննադատում են Աննա Հակոբյանի այցը Ուկրաինա՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկու շնորհավորանքը Ադրբեջանին։ Այս քննադատություններին զուգահեռ օգտատերերը նաև գրում են, որ Աննա Հակոբյանը առաջին տիկին չէ և ծիծաղելի է նրա մասնակցությունը «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն Oragir.News-ի հետ զրույցում ևս ասաց, որ Աննա Հակոբյանն առաջին տիկինը չէ։

«Ինչպես այլ երկրներում, մեր երկրում ևս առաջին տիկին որպես հանրային պաշտոն, ոչ սահմանադրությամբ, ոչ հանրային ծառայության մասին օրենքով, որևէ այլ իրավական ակտով սահմանված չէ։ Այսինքն՝ այդ երևույթը որպես կարգավիճակ, որևէ իմաստով, որևէ իրավական բովանդակություն չունի։ Պարզապես որպես կանոն, ավանդույթի ուժով պետությունների ղեկավարների, առաջին դեմքը հանդիսացող մարդկանց կանայք համարվել են որպես առաջին տիկին և որպես կանոն նրանց վերապահվել են որոշակի ակտիվություն հանրային կյանքում, հիմնականում սոցիալական ոլորտներում, իր ամուսնու անմիջական գործունեության հետ կապված կարգավիճակներում, որովհետև որևէ մեկն իրավասու չէ միջամտել պաշտոնատար անձին իր լիազորություններն իրականացնելու հարցում։

Հիմա Աննա Հակոբյանն ինքն իրեն վերագրել է ոչ թե առաջին տիկին, այլ հանրային գործունեության մեջ չափազանց բարձր դեր և փաստացի մասնակցում է մեր պետության կառավարմանը՝ չունենալով դրա համար ոչ մի լիազորություն և իրավասություն, ընտրված չլինելով որևէ մեկի կողմից։

Դուք երբևէ տեսե՞լ եք ՀՀ նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կանանց զինվորական համազգեսոտով, նման բան չի եղել։ Կամ, որ նրանք այցելեն զորամասեր, առանց ամուսինների գնան առաջնագիծ, մտնեն զորամասի տարածք, էլ չեմ ասում՝ պատերազմի ժամանակ, մտնել հրամանատարական շտաբ և այլն։

Ես հիմա լրահոս եմ Ձեզ ասում։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի երկօրյա աշխատանքային այցելությունը Արագածոտնի մարզ։ Դա վարչապետի ֆունկցիա է, իսկ Աննա Հակոբյանը հիմա գիտե՞ք ինչ է աշխատում, «Հայկական ժամանակ» չտպրագվող օրաթերթի գլխավոր խմբագիր, նա ո՞նց կարող է աշխատանքային այցելություն ունենա, իրեն դիմավորի մարզպետը, համայնքի ղեկավարները, այցելի տարբեր կազմակերպություններ։ Աննա Հակոբյանի կայքը, որ նայեք, ինքը Հայաստանի գրեթե բոլոր մարզերն այցելել է «աշխատանքային այց» ձևաչափով, էլ չեմ ասում՝ կոնֆերանսներ կազմակերպել, արտասահմանյան այցելություններ առանց ամուսնու։ Կամ իր հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը, դա կոռոիպցիայի մի ամբողջ օջախ է․․․»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի առաջին տիկին լինել-չլինելու քննարկումներին, Ղազարյանն ընդգծեց․
«Եթե սահմանադրությամբ նայենք պաշտոնյաների դասակարգմանը, ապա պետության գլուխը ՀՀ նախագահն է, մեր երկիրը խորհրդարանական երկիր է, ուստի հաջորդ առանցքային պաշտոնյան ԱԺ նախագահն է, հետո նոր վարչապետը։ Այսինքն՝ չնայած, որ վարչապետը ղեկավարում է Կառավարությունը, բայց Սահմանադրական իրավակարգավորումների իմաստով Աննա Հակոբյանը 3-րդ տիկինն է, ոչ թե 1-ին։

Ինձ նաև հետաքրքիր է, թե Ուկրաինա նրա այցի ֆինանսավորումն ո՞վ է իրականացրել, տոմս են առել չէ՞ օդանավի, որ գնացել է։ Նա պաշտոնյա չէ, ուստի պետությունը չի կարող հոգալ նրա ճամփորդությունների ծախսերը, գործուղման ծախսերը»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան