Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:52 07-09-2023

Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:

Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության կարևորությունը: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ` նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման, համատեղ մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման ձևաչափով: Նախարարի խոսքով՝ համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն են:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավմանը և Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը՝ կողմերը կարևորել են կրթական ծրագրերի արդիականացումը և զարգացումը:

Կողմերը քննարկել են նաև սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում կայանալիք Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի անցկացման հետ կապված մի շարք հարցեր: Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ քննարկվել են Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացման մանրամասներ:

ՌԴ դեսպանը կարևորել է նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, ինչպես նաև Ռուսաստանում կազմակերպվելիք սպորտային մրցաշարերին հայ մարզիկների մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան