Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:00 07-09-2023

Տղես Բաքվից գրում է՝ մա ջան, դիմացի․ Շիրակում գերու մորը թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ այնքան էլ հանգիստ չի անցել ինչպես երևում է նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերում։ Բնականաբար մոնտաժվում և հեռացվում են Փաշինյանի համար ոչ ցանկալի դրվագները՝ թողնելով միայն «ջերմ» ընդունելություններն ու ձեռքսեղմումները։

Oragir.News-ի Գյումրիի թղթակցի փոխանցմամբ՝ երեկ, երբ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզի գյուղեր, Բաքվում գտնվող գերիներից մեկի մայրը փորձել է մոտենալ նրան, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։

«Էս էլ քանի անգամ Նիկոլի թիկնապահները մեր դեմը կառնին, չեն թողնի մոտենանք։ Ազատան էր եկել, ամենաշատը Ազատանից են գերիները, ինքը Ազատան գուկա հանգիստ խղճով ման գուկա։ Գնացի, կուզեի մոտենայի Նիկոլին, որ հարցնեմ, թե հմի ինչքան պտի սպասեն մեր գերիները, թիկնապահները չթողեցին մոտենալ։ Նիկոլը կըսեր՝ոչինչ, մեր գերիները մեզ կներեն 1-2 ամիս էլ ավել գերության մեջ մնալու համար։ Ըդպես քանի՞ 1-2 ամիս անցավ, արդեն 2 տարի 2 ամիս է անցել այդ հայտարարությունից։ Կարմիր խաչից 2-3 ամիսը մեկ նամակ գուկա, տղես գրում է՝ «լավ եմ մա ջան, դուք ձեզի նայեք, դիմացի մա ջան»։ Ինչղ կռնա լավ էղնի, ըդիկ չեղնելոց բան է»,- Oragir.news-ի հետ զրույցում պատմեց Խծաբերդում գերեվարված շիրակցի Ա.Մ․-ի մայրը՝ Մ. Ս.-ն։

Բաքվում պահվող գերևարված տղայի մայրն ասաց, որ ամեն օր քնում և արթնանում է այն հույսով, որ որդին տուն կգա ու նորից կկարողանա գրկել նրան, բայց Փաշինյանի կառավարությունից հույսը կտրել է․
«Մեր տղեքը, որ հմի գերության մեջ են Նիկոլը չէ՞ մեղավոր, թե՞ էլի պտի ըսե ռուսը տարածքի հետ մեր երեխեքին էլ հանձնեց։ Երկրորդ անգամ ընտրվելուց հետո ինքը մեզի չի ուզե լսե, մենք մեր երեխեքին ու՞մից ուզենք։ Երկու տարի միայն էդ կլսենք, որ հնարավոր ամեն բան արվում է ձեր տղաների վերադարձի համար, բայց ո՞ւր ա, ու՞ր են մեր տղաները։ Տեսակապով քանիմ անգամ խոսացել եմ տղուս հետ, երեխուս տեսքը ընկճված է, 30 տարեկան տղեն՝40-ի տեսք ունի»,- ընդգծեց Խծաբերդում գերեվարված տղայի մայրը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումիցհետո, Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում 62 պահեստազորայիններ գերեվարվեցին, նրանց մի մասը հայրենիք է վերադարձվել, մյուսները շարունակում են մնալ Բաքվում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան