Ներքին Միտք 3 տարի առաջ - 12:00 07-09-2023

Չկա Երևանում մի խնդիր, որ բարձրաձայնում են երևանցիները, որի լուծումը նշված չէ մեր նախընտրական ծրագրում․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկրի» նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի բոլոր թաղամասերում մեր այցերի, բնակիչների հետ հանդիպումների ժամանակ արձանագրեցինք մեկ կարևոր փաստ.
չկա Երևանում մի խնդիր, որ բարձրաձայնում են երևանցիները, որի լուծումը նշված չէ մեր նախընտրական ծրագրում։

Սիրելի՛ երևանցիներ, մեր ծրագրում առկա է շատ կարևոր սկզբունք։
Մեր բոլոր ծրագրերում նշված են կատարման հստակ ժամկետներ՝ 1 տարի, 2 տարի, 3,5 տարի․․․
Այսինքն՝ քաղաքացիները հստակ հետևելու են, թե երբ ինչ պետք է իրականացնենք մենք և ոչ թե բոլոր ժամանակների իշխանությունների նման 4-րդ տարվա վերջին ասելու ենք՝ դե, չհասցրինք․․․
Ի դեպ, նման ծրագիր ներկայացրել է միայն «Ապրելու երկիր» կուսակցությունը։
www.apreluyerevan.am»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ