Ուղիղ եթեր

ԼՂ-ում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից. Աննա Հակոբյանի ելույթը Կիևում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:42 07-09-2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։

Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, որտեղ ոգեկոչման արարողություն է անցկացվել։ Ի հիշատակ պատերազմում զոհված երեխաների, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մյուս պատվիրակությունների ղեկավարների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել նահատակված մանուկներին՝ խորհրդանշական փափուկ խաղալիք դնելով երեխաների ոգեկոչման վայրում։

Գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից հետո ելույթով է հանդես եկել Աննա Հակոբյանը։

«Մենք վերադառնում ենք «Երեխաների նահատակություն» ցուցահանդեսից, որտեղ մենք ոգեկոչեցինք 2022 թ-ի փետրվարի 24-ից մինչ այժմ Ուկրաինայում նահատակված երեխաների հիշատակը։ Երբ ես մտորում եմ այն հարցի մասին, թե ապագան ինչ է պատրաստել իմ երեխաների, իմ երկրի երեխաների և աշխարհի երեխաների համար, ամենաշատը ես մտածում եմ այն երեխաների մասին, որոնք այլևս ապագա չունեն, որոնք մնացին անցյալում և ում հիշատակը մենք հենց նոր ոգեկոչեցինք։ Կարծում եմ մենք՝ մեծահասկաներս, ժամանակին մեր առավելագույնը չենք արել, որպեսզի ապագան «չպատրաստեր» կյանքի այսպիսի ավարտ նրանց համար։ Այս երեխաների համար ես ինձ չափազանց մեղավոր եմ զգում։ Ես շատ մեղավոր եմ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմենրում, անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասսայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»,- ասել է նա։

Ըստ վարչապետի տիկնոջ` նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիեր են ունենում ռմբակոծության արդյունքում։ Աննա Հակոբյանի խոսքով, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում.

«Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120.000 խաղաղ բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով, ում կյանքերը շարունակական սպառնալիքի տակ են։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սնունդի պակասից։ Նրանք ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի արդյունքն է։ 30.000 երեխաներ արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիք են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»։

Աննա Հակոբյանն ընդգծել է, որ շուրջ 2000 հղիներ զրկված են պարզագույն բուժզննություն անցնելու հնարավորությունից։ Վարչապետի տինոջ խոսքով՝ միայն արգելափակված միտքը կարող է աչք փակել անմեղ մարդկանց տառապանքների վրա, և միայն շփոթված սիրտն է պահպանում կյանքի ճանապարհի շրջափակումը` Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ.

«Ավարտելով, կցանկանայի յուրաքանչյուրիս կոչ անել ունենալ բավար քաջություն գտնելու մեր բոլոր խնդիրների լուծումը, այդ թվում վերը նշվածը, բացարձակապես այլ տեսանկյունից։ Մենք պետք է գնահատենք յուրաքանչուր մարդկային կյանք, և պետք գտնենք նոր ճանապարհներ ու գործիքներ կասեցնելու համար պատերազմենրն ու արժեվորելու մարդկային կյանքերը։ Ի վերջո, գլոբալ խաղաղությունը անկյունաքարային նախապայման է առաջընթացի համար, և միայն այսպես մենք կարող ենք ժառանգել ավելի լավ աշխարհ հետագա սերունդներին»։

Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը Հայաստանի հետ կազմակերպում է գագաթնաժողով՝ Երևանում, նվիրված կին առաջնորդների դերին ժողովրդավարական աշխարհում և անվտանգային համակարգում։ Աննա Հակոբյանը սիրով հրավիրել է ներկա գտնվողներին այցելել Երևան և մասնակցել գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Միջոցառմանը ներկա էր նաև Դանիայի վարչապետը։

Առաջին տիկինների և ամուսինների գագաթնաժողովը միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի ազդեցիկ կանանց ու տղամարդկանց՝ համընդհանուր հումանիտար խնդիրների վերաբերյալ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար։ Ըստ գագաթնաժողովի գաղափարախոսության, դա հնարավոր է գործընկերային հարաբերությունների, դիվանագիտության, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացմամբ։ Գագաթնաժողովը կենտրոնանալու է մարդկության համար համատեղ ավելի լավ ապագա ստեղծելու կարևորագույն թեմաներից մեկի վրա։

Գագաթնաժողովին ներկա են եղել Լիտվայի, Սերբիայի, Դանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Սլովենիայի և Էստոնիայի առաջին տիկիններ և ամուսիններ, իսկ շուրջ 18 երկրի առաջին տիկիններ մասնակցեցին հեռավար: Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի նախաձեռնությամբ՝ 2021 թվականից։

Միջոցառումից հետո Աննա Հակոբյանն այցելել է նաև Կիևի Սբ․ Սոֆիայի տաճար, որտեղ պատի վրա պահպանված է հայատառ գրառում։ Ըստ գիտնականների, 16-րդ դարում Ուկրաինայի այս հատվածում հաստատված հայերը սերտ կապեր են ունեցել «Կիևի Սոֆիա» արգելոցի հետ։ Գիտնականների խոսքով, տաճարում պահպանվել են տասնյակ հայատառ գրառումներ։ Հատկանշական է, որ Կիևի Սբ․ Սոֆիայի տաճարի հիմնադիրներից մեկը ազգությամբ հայ արքայադուստր Աննա Բյուզանդացին է՝ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Մեծի կինը։ Աննա Բյուզանդացին համարվում է այն մարդը, որը կնքել է Կիևյան Ռուսիան, քանի որ Վլադիմիր Մեծի օրոք է Ռուսիայում տարածվել քրիստոնեությունը։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ

Ձեզ գուցե հետաքրքրի