Ներքին 3 տարի առաջ - 22:53 06-09-2023

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել են

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի անցկացվելիք 11-րդ պատարագի նախապատրաստական ​​աշխատանքներն սկսվել են։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Գևաշի քաղաքապետ Մուրադ Սեզերն այս կապակցությամբ ասել է. «Լինելու են հարյուրավոր հյուրեր։ Եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ի կողմից 915-921 թթ-ին և մեծ նշանակություն ուներ հայերի համար։ Այն վերականգնվել է 2005-ին։ Աշխատանքների ավարտից հետո պատմական եկեղեցին 2007-ին միջազգային արարողությամբ բացվեց որպես «հուշ-թանգարան»։

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո առաջին պատարագը մատուցվել է 2010-ի սեպտեմբերի 19-ին։ Արարողությունը, որին կմասնակցեն հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիայից և արտերկրից, այս տարվա սեպտեմբերի 10-ին կանցկացվի արդեն 11-րդ անգամ։

Նշելով, որ շրջանի բնակիչները վերջին 40 տարում նյութական և բարոյական վնասներ են կրել ահաբեկչական միջադեպերից, Սեզերն ասել է. «Նման գործողությունները առնվազն ճանապարհ կհարթեն այդ խնդիրների նվազեցման համար։ Հուսանք՝ մենք առանց խնդիրների կավարտենք մեր ծեսը։ Աղթամար կղզու նկատմամբ տարեցտարի արտառոց հետաքրքրություն է նկատվում։ Այդ հետաքրքրությունն օրեցօր ավելանում է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ