Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:36 05-09-2023

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։

Այցի ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկվել են վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Առանձնազրույց է անցկացվել վիրավորում ստացած զինծառայողի, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամի հետ։

Զինծառայողը պատմել է, որ սեպտեմբերի 1-ին ծառայություն է իրականացրել գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, երբ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են արձակել ինտենսիվ կրակոցներ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ։ Հենց այդ ժամանակ էլ՝ ՀՀ սահմանային բնակչության անվտանգությունն ապահովելիս, վիրավորում է ստացել։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները՝ միջազգային գործընկերներին և իրավասու այլ մարմիններին ներկայացնելու նպատակով։

Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները ՀՀ բնակավայրերի ուղղությամբ կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ, խախտում են բնակչության անվտանգությունն ապահովող հայ զինծառայողների կյանքի և այլ հիմնարար իրավունքները։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան