Մամուլ 3 տարի առաջ - 09:20 05-09-2023

Ավինյանին մարզերից բուքսիր են եկել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն Տիգրան Ավինյանին այնքան է մենակ թողել, որ քաղաքապետի թեկնածուի հույսը մարզային կուսակից ընկերներն են մնացել։ Քարոզարշավի առաջին իսկ օրվանից տեսնում ենք, թե ինչպես է Ավինյանի հետ բակից բակ քայլում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը, ով անցնում է մի քրեական վարույթով` մարդ ծեծելու համար։

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր է՝ նաեւ Մեղրիի ՔՊ-ականներն են «բուքսիր» եկել Ավինյանին՝ ՔՊ-ական քաղաքապետի պարտված թեկնածու, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանի գլխավորությամբ։

Ավինյանն էլ ժամանակին էր Մեղրի գնացել` Արարատին աջակցելու համար։ Երեկ Արարատ Թումանյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունը, մի քանի անգամ հարցը լսեց, բայց չպատասխանեց։ Կես ժամ անց զանգեց՝ հաստատեց իր մասնակցությունն Ավինյանի քարոզարշավին:

Ինչի՞ց դրդված եք Երեւան եկել։

«Ես մտահոգված եմ Հայաստանի Հանրապետությունում ամեն ընտրությունով։ 2018 թվականից պետության կողմից դրանք անց են կացնում, պատշաճ վերահսկվում է՝ արդար, անաչառ, համայն հայության մայրաքաղաքի ավագանին ու ընտրությունը ինձ համար նույնպես անտարբեր չի։ Ես, ունենալով Երեւանում մեծ շրջապատ, բարեկամություն, իմ հորդորներն եմ անում, որ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն աշխատունակ մարդու օգտին։ Ես մեկ անգամ չէ, որ մասնակցել եմ քարոզարշավին: Բացի այդ` քարոզարշավը միայն քայլելով չէ, այլ հորդորելով էլ է»։

Իսկ մտահոգություն չունե՞ք, որ Ձեր մասնակցությունը խերով չի լինի։

«Ես պառավական ասույթներով չեմ ապրում, ունեմ Աստված եւ սին պաշտություններով չեմ զբաղվում»։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատին աշխատանք են խոստացել Մեղրիի մաքսակետում, դրա համար էլ ջանք է դնում ՔՊ-ի համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում