Մամուլ 3 տարի առաջ - 10:13 02-09-2023

Հայկ Մարությանն անգամ նախընտրական ծրագիր չունի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը թեեւ հայտ է ներկայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, բայց նա անգամ նախընտրական ծրագիր չունի:

Մարությանն իր սոցիալական էջերում պարբերաբար 2018թ.-ի ավագանու ընտրությունների իր նախընտական հոլովակներով է կիսվում, թե որքան ավտոբուսներ է քաղաքապետարանն այն ժամանակ ձեռք բերել, կամ քանի ապօրինի շինություն է քանդել, այլ կերպ ասած, միայն նախընտրական հին ծրագրով է «հպարտանում», բայց «սեւեր-սպիտակներ» տխրահռչակ թեզի հեղինակ նախկին քաղաքապետն առաջիկա ընտրություններին մասնակցելու համար նոր ծրագիր չի ներկայացրել երեւանցիներին:

Մենք դեռ քարոզարշավի սկզբից արձանագրել էինք, որ նա բավականին փակ է, քարոզարշավի դուրս չէր գալիս, չէր շփվում երեւանցիների հետ, իսկ լրատվամիջոցներից, առհասարակ, խուսափում էր. միայն քարոզարշավի երրորդ օրը նա դժգոհություններից հետո որոշեց «արթնանալ» ու քարոզարշավ անել:

Նախկին քաղաքապետը, սակայն, նախընտրական ծրագիր մինչ օրս չունի. հավանաբար, նա կա՛մ ժամանակ չի ունեցել նոր ծրագիր կազմելու, կա՛մ էլ պարզապես այնքան անլուրջ է մոտեցել ընտրական պայքարին, որ հարկ չի համարել անգամ նախընտրական ծրագիր ներկայացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում