Շինթույլտվությունների տեղատարափ՝ հեղափոխականների օրոք․ Ժողովուրդ
copy image url

Շինթույլտվությունների տեղատարափ՝ հեղափոխականների օրոք․ Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 09:18 01-09-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքը փոշու մեջ է, իսկ իշխանության վերնախավը քարոզարշավ է անում։ 2018 թվականից մինչեւ 2023 թվականը Հայաստանում ավելացել են շինարարության ծավալները։ 2018 թվականի հաշվարկով՝ Հայաստանի ամբողջ տարածքում շինարարության ծավալները կազմել են 435 մլն 803 հազար դրամ։ 2022 թականին այդ թիվը աճել է՝ դառնալով 541 մլն 110 հազար դրամ։

Այսինքն՝ նորելուկ իշխանությունները քաղաքացիներին իբրեւ թե լավություն անելու եւ նրանց աչքը մտնելու համար աջ ու ձախ շինթույլտվություններ են բաշխել։ Ամեն առիթով պարծենում են, թե ստեղծել են աշխատատեղեր, սակայն այդ աշխատատեղերը վնասում են հա՛մ բնությունը, հա՛մ մարդկանց առողջությունը: Հեղափոխական իշխանությունները Երեւանում 2018 թվականից մինչեւ 2023 թվականը թվով 157 շինթույլտվություն են տվել 100-ից ավելի կազմակերպությունների։ Այս շինթույլտվությունները տրված են հիմնականում բնակելի շենքեր կառուցելու համար։ Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանում բնակչության կեսն ապրում է Երեւանում. Հայաստանում բնակչությունը խիստ ուրբանիզացված է։ Այսինքն՝ գյուղերը դատարկվում են, իսկ քաղաքում ավելանում են թանկարժեք էլիտար շենքերը, որոնք վաճառվում են անասելի թանկ գներով։

Հիշենք նաեւ այն փաստը, որ Մարությանի ղեկավարության օրոք, կառուցապատումների թույլտվությունների դիմաց, ձեռք էին բերվել աղբատար մեքենաներ։ Կասկածելի է, թե նրանից հետո էլ ինչի դիմաց են իշխանությունները ծախել Երեւան քաղաքի մայթերն ու ազատ տարածությունները։ Սա դեռ բավարար չէ. Երեւանի քաղաքապետարանը նախընտրական թոհուբոհում արագ-արագ քանդում է քաղաքացիների իբրեւ անօրինական շինությունները՝ առանց նրանց այդ մասին ծանուցելու։ Այսինքն՝ ով ըմբոստ է, ընդդիմախոս Փաշինյանի իշխանությանը, նրանց շինարարությունները քանդվում են ամենատարբեր անհեթեթ հիմնավորումներով, իսկ ովքեր քծնում են, ամենաանօրինական շինարարություններն են շարունակում:

Երեւանում կա օդի աղտոտվածության լուրջ խնդիր եւ կուտակված փոշու ամպեր, սակայն եւ՛ կառավարությունն է լռում, եւ՛ Երեւանի քաղաքապետարանն ու բնապահպանները: Վերոնշյալ շինթույլտվությունները տրվել են այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսին է «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն, որը պատկանում է Վարդանյան եղբայրներին։

Հիշեցնենք, որ «Գրանդ տոբակո» ընկերությունը դեռ այս տարվա ապրիլին ազատվել է 8.6 մլրդ դրամի մաքսատուրքից։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Մյուս կազմակերպությունը «Միկշին» ՍՊԸ-ն է, որը 2018 թվականին, Կառավարության որոշմամբ, պատրաստվում էր լեռնադահուկային համալիր կառուցել Լոռու մարզում, սակայն 2019 թվականին այդ որոշումը համարվեց ուժը կորցրած, եւ ծրագիրը չեղարկվեց։ «Միկշին» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբորը՝ Տիգրան Հարությունյանին, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդուն։

Հաջորդիվ կներկայացնենք, թե էլ որ ընկերություններին են Երեւանում շինթույլտվություններ տրված»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն