Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:22 31-08-2023

Երևանում հաղթանակը կարող է գլոբալ փոփոխությունների բերել․ Ստեփան Դանիելյան

Երևանի ընտրություններում, եթե մեր քաղաքացիները մեզ վստահեն, ապա մենք ունենում ենք ռեսուրս և հանրության էն հատվածը, որը կորցրել է հույսը կտեսնի, որ փոփոխություններ հնարավոր են, Երևանում հաղթանակը կարող է գլոբալ փոփոխությունների բերել, Երևանը շատ լուրջ ռեսուրս է։ Այս մասին այսօր ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է հնարավոր քաղաքային իշխանափոխությամբ հասնել համապետական իշխանափոխության։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Արցախի հարցի լուծման ճանապարհին, Դանիելյանն ասաց.

«Արցախի խնդիրը միջազգային խնդիր է և աշխարհաքաղաքական կարևորագույն հանգույց է, որտեղ կապված են արևելք-արևմուտք, հյուսիս-հարարավ կոմունիկացիաները, ապագա աշխարհաքաղաքական բաժանումները և էդ հանգույցում գնում է գործընթաց. Հայաստանի այսօրվա ղեկավարության սխալները բերել են նրան, որ Արցախը հայտնվել է այս վիճակում: Արցախի վիճակը կարող ենք փոխել միայն այն դեպքում, եթե փոխվի Հայաստանի քաղաքական իշխանությունը»։