Երևան +13°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:09 31-08-2023

Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ Արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը: