Մամուլ 2 տարի առաջ - 08:40 31-08-2023

Իշխանությունը փորձում է Ալավերդու համայնքապետից դարի կոռուպցիոներ կերտել.Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ իշխանությունը փորձում է Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանից դարի կոռուպցիոներ կերտել, թե նա վատնում է համայնքի միջոցները, չարաշահումներ է թույլ տվել։ «Ապրելու երկրի» անդամ Ալավերդու համայնքապետի եւ Լոռվա ՔՊ-ական մարզպետի հակասությունները ծագել էին այն պահից, երբ մարզպետը համայնք էր գնացել, համայնքապետը չէր ուղեկցել նրան։

Մարզպետի հանձնարարությամբ ամիսներ առաջ ստուգումներ սկսվեցին: Երեկ Թամազյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է բացահայտվել դրանց արդյունքում։ «Ամեն դեպքում այն, ինչ իրենք ակնկալում էին, չհայտնաբերեցին»,- ասաց նա: Չնայած իշխանական civik.am-ը գրել էր․ «Սուբվենցիոն ծրագրով համայնքի եւ կառավարության բյուջեից հատկացված գումարով պիտի ջրագիծ փոխվեր, բնականաբար, նոր խողովակաշար պիտի անցկացվեր, սակայն նոր խողովակաշարի գնով հին խողովակներ են գնել ու փորձել «սղղացնել»։ Նույն բանն արել են որոշ տանիքների հետ կապված. տանիքի նոր ծածկի գնով հին ծածկ են գնել․․․ եղել են նաեւ 60 հոդվածի հողերի օտարման դեպքեր, պաշտոնների ապօրինի նշանակումներ, ֆինանսական այլ չարաշահումներ»։

Թամազյանի փոխանցմամբ՝ որոշ բացթողումներ արձանագրվել են, բայց դա բնորոշ է բոլոր համայնքներին։ Հետաքրքրվեցինք` Թամազյանը մասնակցե՞լ է Փաշինյանի` Լոռվա մարզ կատարած այցին: Ասաց` թեեւ մարզպետի հետ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, սակայն նախօրեին իրեն մարզպետարանից տեղեկացրել են այցի մասին․ «Սուբորդինացիան պարտադրում է, եւ ես, այո, ներկա եմ եղել, բայց նախարար Գնել Սանոսյանի այցի մասին չէին ասել, որը մի քանի օր առաջ էր եկել»»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»