Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:38 30-08-2023

3 տարի դռներ ենք ջարդում, որ մի լուր ասեն մեր երեխեքից. անհետ կորածների ծնողները ՊՆ-ի շենքում են

Անհետ կորած համարվող զինծառայող Համլետ Մալխասյանի մայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՊՆ են եկել՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նա նշեց, որ Պապիկյանը զբաղվածության պատճառաբանությամբ չի ներկայացել հանդիպմանը։

«Աշխատանքային ժամը վերջացավ, բայց ինքը չի էլ բարեհաճում, որ մեզ հետ հանդիպի, էն ծնողների հետ, որոնց էրեխեքը իրենց կյանքն են տվել էս հայրենիքի համար, որոնք գնացել են, ու մինչև օրս ոչ մի լուր չունենք նրանցից»։

Կինը նշեց, որ հանդիպել են փոխնախարար Սարգսյանի հետ, սակայն վերջինս ոչ մի հստակ պատասխան չի տվել։

«3 տարի դռներ ենք ջարդում, որ մի լուր ասես մեր երեխեքից»,- ասաց Համլետ Մալխասյանի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան