Ներքին 3 տարի առաջ - 14:18 30-08-2023

Այսօր ՔՊ-ի համար այնպիսի մարդիկ են աշխատում, որ 2018-ին լույսի արագությամբ ուզում էին փախնել ՀՀ-ից․ Առաքելյան

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանի հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողները հարց ուղղեցին՝ արդյոք ահազանգեր ստացե՞լ են, որ իշխանությունները պատրաստվում են խախտումներ իրականացնել, որովհետև միշտ խոսվել է, որ թաղային հեղինակություններ են զբաղված այս ընտրություններում, մարդիկ, որոնք նախկին իշխանությունների համար են աշխատել, հիմա աշխատում են Ավինյանի համար։

«Մեր մոտ ընտրությունների հնարավոր կեղծման դեմ պայքարը առաջնահերթ պրոցես չի, մեր մոտ նման խնդիր չունենք, մարզերում մասնակցել ենք ընտրություններին։ Դա մեր քաղաքական գործընթացի ստանդարտ մասն է, չենք վախենում, որ ընտրությունների պատկերը կարող է այլ լինել: Բոլորս գիտենք, որ մարզերում ընտրությունները ավելի շուտ են կեղծվում, քան Երևանում, բայց մենք մարզերում հաղթել ենք ՔՊ-ին, իսկ որտեղ չենք հաղթել, որքան ձայն ստացել ենք, պահել ենք այդ ձայները: Երևանում որ ընտրությունները կարող են կեղծվել ու մենք այս պահից հայտարարենք՝ չէ: Մենք վստահեցնում ենք երևանցիներին, որ այն ձայները, որոնք մեզ տալու են, մենք միանշանակ պահելու ենք»:

Անդրադառնալով «ընտրական տասովշիկների» համակարգին,Առաքելյանն ասաց, որ այն իսկապես գործում է. «Թվում էր՝ արդեն պիտի արխիվի մաս հանդիսանային, բայց այսօր ՔՊ-ի համար թաղերում, օրինակ, մեր թաղում, որտեղ ես ապրում եմ, այնպիսի մարդիկ են աշխատում, որ 2018-ին լույսի արագությամբ ուզում էին փախնել ՀՀ-ից, որ չդատվեն ու հիմա այնպես հավեսով են աշխատում Ավինյանի համար, որ այդքան հավեսով չեն աշխատել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար: Երբ քաղաքում ման գաք, ամեն գարաժի, ամեն մայթի վրա, ամեն շինության հետևում մի ընտրական գործընթաց է, այդ բուդկեքը պատահական չեն հայտնվել: Քաղաքը դրանով այլանդակել են»:

Դիտարկմանը՝ ՔՊ-ն ասում է՝ «Ասեք՝ կանենք», Մեսրոպ Առաքելյանը արձագանքեց. «Ցավում եմ, որ իշխանությունները չեն իմանում ինչ անեն, պիտի ասեն: Մենք գիտենք՝ ինչ անենք»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել