Ներքին 3 տարի առաջ - 23:38 29-08-2023

Մեղավորը ոչ թե «մատ թափ տվողն» է, այլ նրան հանդուրժող օրվա իշխանությունը․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե հանգամանքների բերումով պետական որևէ պաշտոն կորզածը կամ անհայտ աղբյուրից վարձատրվող հասարակական ակտիվիստը «հանուն երկրի բարօրության» իրեն իրավունք է վերապահում «ժողովրդի անունից» հրապարակավ «մատ թափ տալ» նույն այդ ժողովրդի վրա, ապա մեղավորը ոչ թե «մատ թափ տվողն» է, այլ նրան հանդուրժող օրվա իշխանությունը...

Մեղավոր է, քանի որ նույն այդ իշխանությունն այդպիսիներին «լռեցնելու» համար նախ՝ պետք է անթերի կատարի իր վրա դրված պարտականությունը, իսկ ապա, անհրաժեշտության դեպքում, կիրառի նաև օրենքով նախատեսված համապատասխան գործիքակազմ...

Ավաղ, այսօր Արցախը հայտնվել է մի իրականությում, որտեղ բացակայում է թե՜ մեկը, թե՜ մյուսը... Արդյունքում ունենք և՜ հացի խնդիր, և՜ թշնամու կողմից հայի առևանգում, և՜ հուսահատության տանող անորոշություն, և, վերջապես, այն ամեն ցավալին, ինչ այսօր ունենք...»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը