Ներքին 3 տարի առաջ - 22:07 28-08-2023

Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի․ Վարդան Օսկանյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցություններում ներգրավված կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու, որը եւ ավելի քան երկու տասնյակ խաղաղության բանակցություններին ողջ աշխարհում իրավաբանական աջակցության փորձ ունի, անցյալ շաբաթ, հրապարակել է հուշագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա:

Հուշագիրը փաստարկում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ քննարկումներում»,- գրել է Օսկանյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում