Ներքին 3 տարի առաջ - 21:45 26-08-2023

Արայիկ Հարությունյանին նմանակող արցախցի տղային կրկին բերման են ենթարկել

Արցախցի Դավիթ Մինասյանը, որը սոցցանցում նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այսօր կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն։

Քիչ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հայտնելով, որ ազատ է արձակվել:

«Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ես հիմա ազատության մեջ եմ, մոտ 2 ժամից ուղիղ եթեր կմտնեմ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանին ոստիկանություն էին տարել նաև օգոստոսի 21-ին։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել։

Հիշեցնենք նաև, որ այսօր Դավիթ Մինասյանը սոցցանցի ուղիղ եթերում խոսել էր նաև Արցախում տիրող աղետալի իրավիճակի մասին և կոչ էր արել այսօր երեկոյան հավաքվել Վերածննդի հրապարակում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին