Ներքին 2 տարի առաջ - 16:10 26-08-2023

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 24 + 27 ,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 23+ 26,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+30,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+22,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 11, ցերեկը՝ + 20 + 24,

Տավուշում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 23 + 27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 23 + 25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+32,

Արարատում՝ գիշերը՝ +14 + 18, ցերեկը՝ + 32 + 34,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 32 + 34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+ 13, ցերեկը՝ + 21 + 25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +17 + 19, ցերեկը՝ + 27 + 31։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից