Մամուլ 3 տարի առաջ - 09:00 26-08-2023

Փաշինյանը մի քանի նախարարի պաշտոնանկ կանի՞․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մի քանի նախարարի է պաշտոնանկ անելու։ Առայժմ դա ծածուկ են պահում, քանի որ փոփոխությունները մտադիր են անել աշնանը՝ հոկտեմբերին, եւ որոշումն էլ վերջնական չէ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հեռացողների թվում կարող է լինել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Անցած շաբաթ Սյունիք կատարած այցի ժամանակ, ասում են, Փաշինյանը նրա ղեկավարած ոլորտի որոշ թերացումներն է մատնացույց արել եւ իրեն ուղեկցողներին ակնարկել այդ մասին։ Թեեւ, իմանալով Փաշինյանին, նրա շրջապատում գիտեն, որ կարող է ամեն րոպե այդ որոշումը փոխվել։

Կառավարության մեր աղբյուրները պատահական չեն համարում, որ Սանոսյանը նշանակվել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբի պետի տեղակալ։ Հետագայում կարող են նրա վրա բարդել նաեւ ընտրություններում ցանկալի թվից պակաս հավաքելը եւ ազատել ընտրություններից հետո»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում