Մամուլ 2 տարի առաջ - 08:23 26-08-2023

Արմեն Խաչատրյանի որդին մեքենաների առուվաճառքով է զբաղված եղել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տարեկան հայատարարագիրը «դասական ոստիկանի» հայտարարագիր է. նա ոչինչ չունի իր անունով:

Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը մշտապես աշխատել է ոստիկանության համակարգում՝ որպես տեսուչ: 2013-2018 թվականներից եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ապա՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

Այսինքն՝ աշխատել է նախկինների օրոք ամենակոռումպացված համակարգում որպես ճանապարհային տեսուչ, սակայն կարողացել է սյունեցու ճկունությամբ քաղաքականություն մտնել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես սպիտակ ձեռնոցներվ հեղափոխական: Նա, սակայն, ինչպես նախկինների օրոք, հասցրել է կնոջը, երեխաներին պետական օղակներւմ աշխատանքի տեղավորել «նոր Հայաստանում»:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավոր Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ 50-ամյա պաշտոնյան ո՛չ գույք ունի, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Նա հայտարարագրել է մի բնակարան Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որը, ըստ նշվածի, պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից:

Խաչատրյանը հայտարարագրել է 1986 թվականի արտադրության Vaz 2106 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2007 թվականին: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 950 դրամ, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 425 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից։

Արմեն Խաչատրյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 140 հազար դրամ և 41 հազար դոլար։ Նա վարկերի մարման համար ծախսել է 5 մլն 598 հազար դրամ։

Խաչատրյանի կնոջ՝ Մարիամ Մինասյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 319 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3 մլն 510 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Երեւանի պետական հումանիտար քոլեջից. ի դեպ, նա հենց այդ քոլեջի տնօրենն է։

Խաչատրյանի որդին՝ Էդուարդ Խաչատրյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս, որը գտնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում. այն ձեռք է բերվել 2021 թվականին, սակայն 2022 թվականին այն օտարվել է 5 մլն դրամով Շանթ Պետրոսյանի կողմից։

Տարեսկզբին որդին ունեցել է 2 մեքենա՝ Toyota մակնիշի, 2015 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2019 թվականին, եւ Nissan մակնիշի՝ 2011 թվականի արտադրության, 2021 թվականին ձեռք բերված։ Տարվա ընթացքում ձեռք է բերել եւս մեկ մեքենա՝ Volkswagen, 2002 թվականի արտադրության, որը նույն տարում օտարվել է 500 հազար դրամով։ Նույն տարում օտարվել է նաեւ Nissan մակնիշի մեքենան 3 մլն 500 հազար դրամով։ Տպավորություն է, թե մեքենաների առքուվաճառքի բիզնեսով է զբաղված եղել:

Պատգամավորի որդու բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 707 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 420 հազար դրամ, որից 4 մլն 420 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնից։
Այսինքն՝ պատգամավորի որդին աշխատում է ԱԺ-ում:

Նրա մյուս եկամուտները հաշվետու տարում օտարված գույքից ստացված եկամուտներն են։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 3 մլն 989 հազար դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 14 մլն 260 հազար դրամ։

Պատգամավորի դուստրը՝ Սյուզան Խաչատրյանը, հայտարարագրել է միայն 500 հազար դրամ կանխիկ գումար։ Որտեղից, ինչ ծագում ունի այն՝ նշված չէ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ