Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 23:23 25-08-2023

Արցախի անկախության տոնին նվիրված կանցկացվի Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկություն

Արցախի Հանրապետության Անկախության տոնին նվիրված ԱՀ Շախմատի ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 4-ից մինչև 8-ը կազմակերպելու է Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, որը տեղի կունենա Շախմատի կենտրոնական տանը (ք. Ստեփանակերտ Վ.Սարգսյան 15): Այս մասին տեղեկացնում են Արցախի շախմատի ֆեդերացիայից:

«Մրցաշարում գրանցվելու համար կարող եք դիմել ԱՀ Շախմատի կենտրոնական տուն (ք. Ստեփանակերտ Վ.Սարգսյան 15) կամ զանգահարել (097) 23-11-97 հեռ.

Մրցաշարին մասնակցելու են 32 շախմատիստներ: Մրցաշարը անց է կացվելու արագ շախմատի կանոններով, օլիմպիական մրցակարգով, 5 խաղափուլով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Յուրաքանչյուր օր կխաղարկվի 1 խաղափուլ, որում յուրաքանչյուր շախմատիստ կխաղարկի երկու պարտիա՝ սպիտակներով և սևերով: Հավասարության դեպքում մասնակիցները լրացուցից կխաղան երկու բլից պարտիա, վերոնշյալ կետերի հավասարության դեպքում կխաղարկվի «Մահվան» պարտիա կամ «արմագեդոն» նոկաուտ համակարգով, կայծակնային շախմատի կանոններով. ամբողջ պարտիայի համար սպիտակներին կտրվի 5 րոպե, իսկ սևերին 4, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կողմ են ճանաչվում սևերը։ Յուրաքանչյուր մարզիկին տրվելու է 25 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Խաղասկզբի համար սահմանված ժամից 10 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն: Մասնակիցը երկրորդ անհարգելի բացակայության դեպքում կհեռացվի մրցաշարից: Հաղթողը որոշվելու է օլիմպիական մրցակարգի` ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:

Մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված շախմատիստները կպարգևատրվեն Արցախի շախմատի ֆեդերացիայի կողմից պատվոգրով և դրամական պարգևով»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում