ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Ներքին 1 տարի առաջ - 11:45 25-08-2023
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հաղորդվում է, որ Գրիգորյանն այնտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: