Մամուլ 3 տարի առաջ - 09:25 25-08-2023

Ինչպես են նշելու Գորիսի տոնը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած իր անձի շուրջ բարձրացած վերջին օրերի աղմուկին ու թիրախավորմանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 28-ին կամ 29-ին, պատրաստվում է նշել Գորիսի օրը՝ հետ չմնալով Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանից եւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանից։ Սակայն, ի տարբերություն մյուս երկու համայնքի, Գորիսի օրը, մեր տեղեկություններով, ավանդական տոնական համերգով ու խինդ-ուրախությամբ չի նշվելու։

Մեզ ասացին, որ կլինեն ժապավեն կտրելու միջոցառումներ: Կառավարության ֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացված փողոցների ու խաղահրապարակների, շինօբյեկտների բացում, որին կմասնակցեն մարզային իշխանությունները, գուցե՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կամ նրա տեղակալը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ Առուշանյանը հայտնվեց քննադատության թիրախում՝ Գորիսում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու պատճառով:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում