Ներքին 3 տարի առաջ - 23:53 23-08-2023

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը

Օգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով։

Վարժանքի անմիջական գործող մասնակիցները պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էին։ Նրանց հետ, ըստ խաղարկային սցենարի և զարգացումների, ակտիվորեն փոխգործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումները։

ԶԼՄ ներկայացուցիչներն ստացել են հուշաթերթիկ, սաղավարտ, զրահաբաճկոն և մեկնել առաջադրանքի կատարման վայր՝ մարտական հենակետեր և սահմանամերձ համայնքներ, իսկ նրանց աշխատանքի ընթացքին տեղեկատվական կենտրոնից հետևել ու վերահսկել են ՊՆ և ԶՈՒ համապատասխան ոլորտների պատասխանատու սպաներն ու մասնագետները։

Օրվա ավարտին խաղարկային իրավիճակների վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ և հոդվածներ։ Տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման և գաղտնիության ռեժիմի նկատառումներով պայմանավորված` բացազատված տեղեկատվական կենտրոնում կատարվել է պատրաստված նյութերի նախնական ստուգում:

Վարժանքի նպատակներն էին ճգնաժամային իրավիճակներում պաշտպանության նախարարության, ԶԼՄ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության փոխգործակցության մակարդակի բարձրացումը, տեղեկատվական միասնական միջավայրի ստեղծումը և հանրային իրազեկման գործընթացի պատշաճ կազմակերպումը։

Վարժանքի ավարտին ՊՆ վարչական համալիրում կատարվել է արդյունքների ամփոփում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին