Ներքին 2 տարի առաջ - 23:16 23-08-2023

ԿԳՄՍ նախարարը Օպերային թատրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրեն Կարեն Դուրգարյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:

Ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել, որ անչափ կարևորում է օպերային թատրոնի անձնակազմի հետ հանդիպումը, քանի որ օպերային թատրոնն այն կառույցներից է, որտեղ առանձնահատուկ հոգածությունն ու ուշադրությունը պետք է լինեն մշտապես:
Նախարարի դիտարկմամբ՝ Կարեն Դուրգարյանին և նրա գործունեությունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ մաեստրոն վերջին տարիներին այս պաշտոնի գործառույթներն իրականացրել է.

«Ամփոփվել է թատրոնի տնօրենի մրցույթը, և ես վստահ եմ, որ իրավական այս կարգավիճակում մենք կունենանք թատրոնի զարգացման ավելի հստակ հեռանկար: Այն միտումները, որոնք տեսնում էինք վերջին տարիներին, հիմք են հանդիսացել, որպեսզի ներդնենք թատրոնի զարգացման նոր ծրագրեր: Հատկանշական է, որ օպերային թատրոնն առաջին մշակութային հաստատությունն է՝ առաջամարտիկը՝ ֆինանսավորման նոր մոդելի փորձարկման: Այս փորձարկումը հնարավոր է եղել՝ հաշվի առնելով թատրոնի կատարած աշխատանքները, որակական և ֆինանսական ցուցանիշները: Իրականացված աշխատանքները թատրոնի ողջ անձնակազմի համատեղ ջանքերն են պարոն Դուրգարյանի գլխավորությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ամբողջ անձնակազմին»:

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ օպերային թատրոնի աշխատանքի, ներկայացումների որակի մասին հաճախ է լսվում հանրության դրական արձագանքը.

«Օպերային թատրոնը կարող է իր հետևից տանել ոլորտը, այսինքն՝ ցույց տալ ճանապարհը և մոդելային դառնալ նաև մյուս հաստատությունների համար: Մենք կարող ենք դարձնել թատրոնը հետաքրքիր, որակյալ և պահանջված՝ հանդիսատեսի կողմից: Այստեղ մենք տեսնում ենք լեփլեցուն դահլիճներ: Հենց այս արդյունքն է, որ մեզ թույլ է տալիս օպերային թատրոնում փորձարկելու ֆինանսավորման նոր մոդելը, որը հնարավորություն է ընձեռելու բարելավելու թատրոնի պայմանները: Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է շարունակական, և մենք գրանցելու ենք նորանոր հաջողություններ»:

Նախարարը հաջողություն է մաղթել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին՝ անձնակազմի հետ աշխատանքում և նշել, որ պետությունը մշտապես լինելու է օպերային թատրոնի կողքին՝ կարգավորելու բոլոր խնդիրները:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով օպերային թատրոնի գործունեության նորանոր հաջողություններն ուրախացնելու են բոլորին, առաջին հերթին՝ հանդիսատեսին: Նախարարի խոսքով՝ ի վերջո, որակյալ մշակույթին հաղորդակցվելը հասարակության համար կդառնա կյանքի կարևոր կենսակերպ:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նույնպես շնորհավորել է Կարեն Դուրգարյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք և ստեղծագործական հաջողություններ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին՝ շեշտելով, որ արձանագրված բարձր ցուցանիշները յուրաքանչյուրի կատարած աշխատանքի հանրագումարն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը